Awesome Image
Awesome Image

ՆԵՐՈՒՂԻՂԱՂԻՔԱՅԻՆ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Այս մեթոդով հիմնականում ուսումասիրվում է շագանակագեղձը իր հարակից օրգաններով ևհյուսվածքներով: Մանրակրկիտ գնահատական է տրվում նրանց ախտաբանական վիճակին:
Ի տարբերություն կոնքի սովորական սոնոգրաֆիայի, այս դեպքում օգտագործվում է հատուկէխոզոնդ, որը նախատեսված է ուղիղ աղիքի լուսանցքից գեղձի ուսումնասիրման համար: Այնանմիջապես հպվում է շագանակագեղձին և զերծ է մնում գազերի խանգարիչազդեցությունից: Օգտագործվող բարձր հաճախականությունը թույլ է տալիս զգալիորենբարձրացնել սարքի զգայնությունը չնչին շեղումները հայտնաբերելու համար:

Ցուցումներ

Ներուղիղաղիքային հետազոտման մեթոդն օգտագործվում է գեղձի կասկածելի շեղումներըպարզելու, փոքրիկ օջախների հայտնաբերման, մեծացման աստիճանը որոշելու, տղամարդկանց անպտղության և միզարձակման խանգարումների պատճառներըհայտնաբերելու նպատակով:

Այն պարտադիր ցուցված է պրոստատսպեցիֆիկ անտիգենի (PSA) բարձր ցուցանիշներիդեպքում:

Հակացուցումներ

Սովորաբար հետազոտությունը խորհուրդ չի տրվում կատարել  տղամարդկանց, ովքերունեցել են ուղիղ աղիքի վիրահատություն: Նման դեպքերում տվիչը դրվում է շեքի մաշկի վրա:

Հետազոտությունը չի կատարվում թութքի սուր շրջանում, ուղիղ աղիքի ճաքի, աղիքայինանանցանելիության դեպքում:

 

Պատրաստություն

Հետազոտությունից 2-3 ժամ առաջ պետք է կատարել մաքրող հոգնա: