Ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ/առանց ներքին միջամտության/ , բարձր ինֆորմատիվ , բացարձակ անցավ և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ գնահատել ներքին օրգանների վիճակը: ՈՒՁՀ-ը չունի հակացուցումներ :
Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է , որը ողջաշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար:Էլաստոգրաֆիայի հիմքում ընկած է գոյացության, պաթոլոգիկ օջախի, օրգանի առողջ հյուսվածքի առաձգականության որակական և քանակական գնահատումը: Էլաստոգրաֆիայի շնորհիվ կրճատվում է անհիմն դիագնոստիկ պունկցիոն բիոպսիաների անհրաժեշտությունը , իսկ բիոպսիաների անհրաժեշտության դեպքում մեթոդը թույլ է տալիս առավել հստակ ընտրել բիոպսիայի ենթակա պաթոլոգիկ հատվածը: Էլաստոգրաֆիան չունի կողմնակի ազդեցություններ և հակացուցումներ:
Դուպլեքս սկանավորումը /դոպպլերոգրաֆիա/ անոթների հետազոտություն է` վերջիններիս ողջ ընթացքով արյան հոսքի ուսումնասիրությամբ, լուսանցքի նեղացման կամ լայնացման, պատերի վիճակի գնահատականով: Դուպլեքսը աշխարհում լայն տարածում ունեցող անոթային հետազոտության ժամանակակից, բարձր ինֆորմատիվ մեթոդ է , անցավ , բացարձակ ոչ ինվազիվ/առանց ներքին միջամտության/:
Սրտաբանությունը բժշկագիտության բաժին է, որը ուսումնսիրում է սիրտ-անոթային համակարգը` սրտի և անոթների կառուցվածքը և ֆունկցիան: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մեծահասակ բնակչության մահացության հիմնական պատճառն են հանդիսանում : Վաղաժամ ախտորոշումը նվազեցնում է կյանքի համար վտանգավոր իրավիճակի առաջացման հավանականությունը:
Կլինիկայում կատարվում են կլինիկական և բիոքիմիական անալիզներ: Լաբորատոր անալիզները լրացնում են գործիքային հետազոտություններին, օգնում են հետևել բուժման ընթացքին և որոշ դեպքերում հնարավորություն են ստեղծում բացահայտել թաքնված ախտաբանական պրոցեսը:
Քիչ ինվազիվ դիագնոստիկ գործողություն է, ուղղված հյուսվածքներում առաջացած գոյացություններից բջջային նյութի ստացմանը: Միջամտությունը իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողությամբ , ինչը մեծացնում է որակյալ նյութի ստացման հավանականությունը:
Կլինիկայում կատարվում են էնդոկրինոլոգիական , սրտաբանական , գաստրոէնտերոլոգիական , ուռուցքաբանական խորհրդատվություններ: Խորհրդատվությունը ներառում է գանգատների ուսումնասիրություն, բուժումների նշանակում և հսկողություն:
Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է:
Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ:
Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում, իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Lorem Ipsum-ի տարատեսակներ:
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է:
Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա: Lorem Ipsum օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «Բովանդակություն, բովանդակություն» սովորական կրկննության, ինչը ընթերցողի համար հասկանալի է:
Լաբորատոր հետազոտությունների անցկացվում են ինչպես անոթի այնպես էլ սնունդ ընդունած վիճակում: Հետազոտության անցկացման կարգը կախված է կոնկրետ հետազոտության տեսակից: Խնդրում ենք հետազոտության համար այցից առաջ ճշտել լաբորատորիայի բժշկի հետ:
Ոչ: Ուլտրաձայնային հետազոտությունը անվտանգ է և ապահով՝ նույնիսկ կարճ ժամանակում պարբերաբար կրկնվելու դեպքում: