Awesome Image
Awesome Image

ՆԵՐՀԵՇՏՈՑԱՅԻՆ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Հետազոտությունը կատարվում է հատուկ կոնստրուկցիայի էխոզոնդի միջոցով, որըներհեշտոցային տեղադրման և ուլտրաձայնային ալիքների բարձր հաճախականությանշնորհիվ ստանում է բարձրորակ պատկերներ կնոջ կոնքի խոռոչի օրգաններից ևհյուսվածքներից:

Ցուցումներ

Հետազոտությունը ցուցված է հետևյալ դեպքերում`

  • հղիության ախտորոշում վաղ ժամկետներում
  • կոնքի շրջանում ցավեր
  • չբերություն, ֆոլիկուլոմետրիա
  • դաշտանային ցիկլի խանգառումներ
  • սեռական ուղիներից արտադրություն
  • գինեկոլոգիական բորբոքային հիվանդություններ,
  • նորագոյացությունների ախտորոշում( արգանդի միոմա, պոլիպ, էնդոմետրիոզ, ձվարանների նորագոյացություններ, կիստաներ և այլն )
  • հորմոնային հակաբեղմնավորիչների ընդունում, ներարգանդային պարույրիառկայություն, արգանդի լորձաթաղանթի վիճակի գնահատում:
  • ԱՄԲ-ից ( արտամարմնային բեղմանովորում) առաջ:

Հակացուցումներ

Կույս աղջիկներին հետազոտությունըկատարվում է ուղիղ աղիքի միջոցով:

Հղիության դեպքում հետազոտությունը կատարվում է միայն վաղ ժամկետներում ( 11-12-րդշաբաթ):

Խորհուրդ չի տրվում կատարել լորձաթաղանթի ակտիվ բորբոքումների ժամանակ:

Պատրաստություն

Նախնական պատրաստություն չի պահանջվում: