Awesome Image
Awesome Image

ԱՎՇԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Հետազոտվում են պարանոցային, անութային, արմնկային, որովայնային, հետորովայնամզային, կոնքային,աճուկային ավշային հանգույցները:

Ցուցումներ

Հետազոտությունը կատարվում է՝

  • ավշային հանգույցների մեծացման և ցավոտության դեպքում
  • քաղցկեղային ախտահարումների առկայության դեպքում՝ ավշային հանգույցներիմետաստատիկ ախտահարումների բացառման կամ հաստատման համար
  • արյան ընդհանուր անալիզներում փոփոխությունների առկայության դեպքում
  • ավշային հանգույցների հիվանդությունների ախտորոշման համար՝լիմֆոգրանուլեմատոզ, լիմֆոմա և այլն:

Հակացուցումներ

Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:

Պատրաստություն

Նախնական պատրաստություն չի պահանջվում: