Awesome Image
Awesome Image

ՎԵՐԻՆ ԵՒ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՈԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ

Հետազոտվում են վերին և ստորին վերջույթների երակները և զարկերակները: Գնահատվումէ պատերի վիճակը, արյան հոսքը, լուսանցքի լայնացումը կամ նեղացումը:

Ցուցումներ

Հետազոտությանը դիմում են`

  • վերջույթի սուր կամ խրոնիկական այտուցների դեպքում/ սուր և խրոնիկական թրոմբներժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով/
  • ոտքի վրա առաջացած անհասկանալի կարմրած, ցավոտ օջախների դեպքում, հատկապես եթե դրանք երևում են երակների ուղղությամբ և հաջորդ օրերի ընթացքումչափերով մեծանում են, բարձրանում դեպի վեր / վերել թրոմբոֆլեբիտ, կարմիր քամիժխտելու նպատակով/
  • ոտքի վրա երևացող լայնացած երակների դեպքում- պարզելու դրանց լայնացմանաստիճանը և հետագա պրոգնոզը
  • ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացությունների — հատկապես եթե դրանցմակերեսին շոշափվում է պուլսացիա / անոթային ծագումը ժխտելու կամ կապըանոթների հետ պարզելու համար/
  • քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավերի դեպքում / արյան շրջանառության անբավարարության հայտնաբերման համար/
  • շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանըգնահատելու համար
  • անոթային վիրահատություններից , կամ անոթների վրա կատարածմիջամտություններից/ զոնդավորում/ հետո:

Հակացուցումներ

Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:

Պատրաստություն

Նախնական պատրաստություն չի պահանջվում: