Awesome Image
Awesome Image

ԷԽՈԿԱՐԴԻՈԳՐԱՖԻԱ/ԷԽԳ/

Ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է՝ ուղղված սրտի և փականային համակարգիմորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունների հետազոտմանը:

Ցուցումներ

Հետազոտությունը թույլ է տալիս գնահատել՝

  • սրտի խոռոչների ձևաբանության անոմալիաներ (ձևը, չափսերը, խոռոչներումանոմալիաների առկայությունը)
  • սրտամկանի վիճակը` պատերի հաստությունը, հյուծումը, սպիների առկայությունը, էխոկառուցվածքը
  • սրտամկանի կծկողական ֆունկցիան` գլոբալ և լոկալ, անևրիզմաների առկայությունը
  • պերիկարդի ընդհանուր վիճակը` իր բոլոր բնութագրերով, պերիակրդիալհեղուկի, ուռուցքների և կիստաների առկայությունը
  •  փականային և ենթափականային կառույցների ձևաբանությունը, շարժունակությունը,

Այն ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում` բնածին և ձեռքբերովիփականային արատների գնահատման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտայինանբավարարության դեպքում կծկողական ֆունկցիայի գնահատման, ինչպես նաևզարկերակային գերճնշման դեպքում որոշ ցուցանիշներով սրտանոթային ռիսկիգնահատման համար։