Awesome Image
Awesome Image

ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Համաշխարհային Առողջապահական Կազմակերպությունը ցանկացած կնոջ խորհուրդ էտալիս  տարին առնվազն 1 անգամիսկ 50 տարեկանից հետո և ռիսկային գործոններիառկայության դեպքում տարին 2 անգամ անցնել կրծքագեղձի ուլտրաձայնայինհետազոտություն՝ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և նորագոյացությունների վաղաժամհայտնաբերման համար:Կրծքագեղձի ուլտրաձայնային մեթոդով հետազոտությանառավելությունները

  • ոչ ինվազիվ և անցավ մեթոդ է
  • հանդիանում է ամենատարածված և մատչելի մեթոդներից մեկը
  • անվնաս է և չի պահանջում ռենտգենային ճառագայթների կիրառում
  • ունակ է գնահատել փափուկ հյուսվածքների վիճակըորոնք վատ են երևումռենտգենային պատկերների վրա
  • կարող է տալ լրացուցիչ ինֆորմացիա ռենտգեն մամոգրաֆիայի միջոցովհայտնաբերված գոյացությունների վերաբերյալ
  • ցանկացած գոյացության մեջ արյան հոսքի գնահատական դոպպլերոգրաֆիկ մեթոդիկիրառման միջոցով

Ցուցումներ

  • ռենտգեն մամմոգրաֆիայի կամ շոշափման ժամանակհայտնաբերված գոյացությունների բնույթի գնահատում:
  • կրծքագեձերի վիճակի գնահատում կերակրող մայրերի և հղի կանանց մոտ
  • կրծքագեղձերի տրավմաներ
  • կրծքագեղձերի վիճակի գնահատում օրգանիզմում ցանկացած տեսակի հորմոնալտեղաշարժերի դեպքում
  • սիլիկոնային պրոտեզների վիճակի գնահատում
  • տղամարդկանց կրծքագեղձերի վիճակի գնահատում

Հակացուցումներ

Հետազոտությունը հակացուցումեր չունի:

Պատրաստություն

Հետազոտության համար նախնական պատրաստություն չի պահանջվում: