Հետազոտվում են միզապարկը, շագանակագեղձը, սերմնաբշտերը, սերմնաթմբիկը, միզուկի ներգեղձային հատվածը, ինչպես նաև թվարկած օրգանները շրջապատող հյուսվածքներն ու արյունատար անոթները:
Ցուցումներ
Հետազոտությանը դիմում են`
- կոնքի շրջանում տհաճ զգացողությունների,
- միզարձակության խանգարումների,
- մեզի կամ սերմի մեջ արյան առկայության,
- սեռական օրգանների զարգացման անոմալիաների դեպքում,
- շոշափման ժամանակ հայտնաբերված գոյացությունների բնույթի պարզաբանման և վերարտադրողական ֆունկցիայի խանգարման պատճառների բացահայտման նպատակով:
Հակացուցումներ
Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:
Պատրաստություն
Անհրաժեշտ է ներկայանալ լիքը միզապարկով: Հաճախ անհրաժեշտ է լինում հետազոտությունից հետո դատարկել միզապարկը և որոշել մնացորդային մեզը: