Հետազոտվում են վերին և ստորին վերջույթների երակները և զարկերակները: Գնահատվում է պատերի վիճակը, արյան հոսքը, լուսանցքի լայնացումը կամ նեղացումը:
Ցուցումներ
Հետազոտությանը դիմում են`
- վերջույթի սուր կամ խրոնիկական այտուցների դեպքում/ սուր և խրոնիկական թրոմբներ ժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով/
- ոտքի վրա առաջացած անհասկանալի կարմրած, ցավոտ օջախների դեպքում, հատկապես եթե դրանք երևում են երակների ուղղությամբ և հաջորդ օրերի ընթացքում չափերով մեծանում են, բարձրանում դեպի վեր / վերել թրոմբոֆլեբիտ, կարմիր քամի ժխտելու նպատակով/
- ոտքի վրա երևացող լայնացած երակների դեպքում- պարզելու դրանց լայնացման աստիճանը և հետագա պրոգնոզը
- ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացությունների — հատկապես եթե դրանց մակերեսին շոշափվում է պուլսացիա / անոթային ծագումը ժխտելու կամ կապը անոթների հետ պարզելու համար/
- քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավերի դեպքում / արյան շրջանառության անբավարարության հայտնաբերման համար/
- շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար
- անոթային վիրահատություններից , կամ անոթների վրա կատարած միջամտություններից/ զոնդավորում/ հետո:
Հակացուցումներ
Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:
Պատրաստություն
Նախնական պատրաստություն չի պահանջվում: