ՆԵՐՀԵՇՏՈՑԱՅԻՆ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

vaginal-endocavity-ultrasound-probe-held-in-right-handՀետազոտությունը կատարվում է հատուկ կոնստրուկցիայի էխոզոնդի միջոցով, որը ներհեշտոցային տեղադրման և ուլտրաձայնային ալիքների բարձր հաճախականության շնորհիվ ստանում է բարձրորակ պատկերներ կնոջ կոնքի խոռոչի օրգաններից և հյուսվածքներից:

Ցուցումներ

Հետազոտությունը ցուցված է հետևյալ դեպքերում`

  • հղիության ախտորոշում վաղ ժամկետներում
  • կոնքի շրջանում ցավեր
  • չբերություն, ֆոլիկուլոմետրիա
  • դաշտանային ցիկլի խանգառումներ
  • սեռական ուղիներից արտադրություն
  • գինեկոլոգիական բորբոքային հիվանդություններ,
  • նորագոյացությունների ախտորոշում( արգանդի միոմա, պոլիպ, էնդոմետրիոզ, ձվարանների նորագոյացություններ, կիստաներ և այլն )
  • հորմոնային հակաբեղմնավորիչների ընդունում, ներարգանդային պարույրի առկայություն, արգանդի լորձաթաղանթի վիճակի գնահատում:
  • ԱՄԲ-ից ( արտամարմնային բեղմանովորում) առաջ:

Հակացուցումներ

Կույս աղջիկներին հետազոտությունըկատարվում է ուղիղ աղիքի միջոցով:

Հղիության դեպքում հետազոտությունը կատարվում է միայն վաղ ժամկետներում ( 11-12-րդ շաբաթ):

Խորհուրդ չի տրվում կատարել լորձաթաղանթի ակտիվ բորբոքումների ժամանակ:

Պատրաստություն

Նախնական պատրաստություն չի պահանջվում: