ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

mammary_gland (1)Համաշխարհային Առողջապահական Կազմակերպությունը ցանկացած կնոջ խորհուրդ է տալիս  տարին առնվազն 1 անգամ, իսկ 50 տարեկանից հետո և ռիսկային գործոնների առկայության դեպքում տարին 2 անգամ անցնել կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն՝ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերման համար:Կրծքագեղձի ուլտրաձայնային մեթոդով հետազոտության առավելությունները

  • ոչ ինվազիվ և անցավ մեթոդ է
  • հանդիանում է ամենատարածված և մատչելի մեթոդներից մեկը
  • անվնաս է և չի պահանջում ռենտգենային ճառագայթների կիրառում
  • ունակ է գնահատել փափուկ հյուսվածքների վիճակը, որոնք վատ են երևում ռենտգենային պատկերների վրա
  • կարող է տալ լրացուցիչ ինֆորմացիա ռենտգեն մամոգրաֆիայի միջոցով հայտնաբերված գոյացությունների վերաբերյալ
  • ցանկացած գոյացության մեջ արյան հոսքի գնահատական դոպպլերոգրաֆիկ մեթոդի կիրառման միջոցով

Ցուցումներ

  • ռենտգեն մամմոգրաֆիայի կամ շոշափման ժամանակ հայտնաբերված գոյացությունների բնույթի գնահատում:
  • կրծքագեձերի վիճակի գնահատում կերակրող մայրերի և հղի կանանց մոտ
  • կրծքագեղձերի տրավմաներ
  • կրծքագեղձերի վիճակի գնահատում օրգանիզմում ցանկացած տեսակի հորմոնալ տեղաշարժերի դեպքում
  • սիլիկոնային պրոտեզների վիճակի գնահատում
  • տղամարդկանց կրծքագեղձերի վիճակի գնահատում

Հակացուցումներ

Հետազոտությունը հակացուցումեր չունի:

Պատրաստություն

Հետազոտության համար նախնական պատրաստություն չի պահանջվում: