Ծառայություններ

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

I201503281427040009

ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ/առանց ներքին միջամտության/ , բարձր ինֆորմատիվ , բացարձակ անցավ և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ գնահատել ներքին օրգանների վիճակը:

ՈՒՁՀ-ը չունի հակացուցումներ :

Aplio-500_Platinum_Advanced_Applications_RTElastography

ԷԼԱՍՏՈԳՐԱՖԻԱ

Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է , որը ողջաշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար:Էլաստոգրաֆիայի հիմքում ընկած է գոյացության, պաթոլոգիկ օջախի, օրգանի առողջ հյուսվածքի առաձգականության որակական և քանակական գնահատումը: Էլաստոգրաֆիայի շնորհիվ կրճատվում է անհիմն դիագնոստիկ պունկցիոն բիոպսիաների անհրաժեշտությունը , իսկ բիոպսիաների անհրաժեշտության դեպքում մեթոդը թույլ է տալիս առավել հստակ ընտրել բիոպսիայի ենթակա պաթոլոգիկ հատվածը:

Էլաստոգրաֆիան չունի կողմնակի ազդեցություններ և հակացուցումներ:

I201602061442280050

ԴՈՒՊԼԵՔՍ ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ

Դուպլեքս սկանավորումը /դոպպլերոգրաֆիա/ անոթների հետազոտություն է` վերջիններիս ողջ ընթացքով արյան հոսքի ուսումնասիրությամբ, լուսանցքի նեղացման կամ լայնացման, պատերի վիճակի գնահատականով:

Դուպլեքսը աշխարհում լայն տարածում ունեցող անոթային հետազոտության ժամանակակից, բարձր ինֆորմատիվ մեթոդ է , անցավ , բացարձակ ոչ ինվազիվ/առանց ներքին միջամտության/:

tn600x600-kardiologiia_v_izraile1

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրտաբանությունը բժշկագիտության բաժին է, որը ուսումնսիրում է սիրտ-անոթային համակարգը` սրտի և անոթների կառուցվածքը և ֆունկցիան:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մեծահասակ բնակչության մահացության հիմնական պատճառն են հանդիսանում : Վաղաժամ ախտորոշումը նվազեցնում է կյանքի համար վտանգավոր իրավիճակի առաջացման հավանականությունը:

labtesting

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Կլինիկայում կատարվում են կլինիկական և բիոքիմիական անալիզներ:

Լաբորատոր անալիզները լրացնում են գործիքային հետազոտություններին, օգնում են հետևել բուժման ընթացքին և որոշ դեպքերում հնարավորություն են ստեղծում բացահայտել թաքնված ախտաբանական պրոցեսը:

skleroterapija_foto-1-2 (1)

ՊՈՒՆԿՑՈՆ ԲԻՈՊՍԻԱ

Քիչ ինվազիվ դիագնոստիկ գործողություն է, ուղղված հյուսվածքներում առաջացած գոյացություններից բջջային նյութի ստացմանը: Միջամտությունը իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողությամբ , ինչը մեծացնում է որակյալ նյութի ստացման հավանականությունը:

front-big-945_14334274930-768x460

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կլինիկայում կատարվում են  էնդոկրինոլոգիական , սրտաբանական , գաստրոէնտերոլոգիական , ուռուցքաբանական խորհրդատվություններ:

Խորհրդատվությունը ներառում է գանգատների ուսումնասիրություն, բուժումների նշանակում և հսկողություն: