Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի դեպքում իրականացվում է էլեկտրասրտագրության շարունակական գրանցում։ Հետազոտությունն իրականացվում է ԷՍԳ տեխնոլոգիաների առաջատար MORTARA INSTRUMENT-ի X-SCRIBE համակարգի միջոցով: Ծանրաբեռնվածության թեստը հնարավորություն է տալիս գնահատել սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները ֆիզիկական ակտիվության պայմաններում։
Տրեդմիլ թեստի իրականացման նպատակներն են.
- Ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության գնահատում
- Սպորտով զբաղվելուց առաջ կամ սպորտսմենների մոտ օպտիմալ ծանրաբեռնվածության որոշում
- Ծանրաբենվածության հանդեպ հիպերթենզիվ ռեակցիա ունեցող անձանց հայտնաբերում զարկերակային գերճնշմամբ պացիենտների շրջանակում
- Ծանրաբեռնվածությամբ խթանվող առիթմիաների հայտնաբերում
- Առիթմիաների բուժման գնահատում
- պրեսինկոպեների (եթե այն սովորաբար լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում կամ հետո) գնահատում
- Բարձր խոլեսթերին , աթերոսկլերոզի բարձր ռիսկ ունեցող անձանց մոտ սրտի իշեմիկ հիվանդության վաղ հայտանաբերում
- Սրտամկանի ինֆարկտից հետո ռիսկի գնահատում
- Ռեվասկուլյարիզացիայի (կորոնար ստենտավորում կամ շունտավորում) կամ դեղորայքային բուժման արդյունքների գնահատում
- Դիլատացիոն կարդիոպաթիայով, սրտային անբավարարությամբ, հիվանդների սիրտ-թոքային ֆունկցիայի գնահատում:
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Սափրել կրծքավանդակի համապատասխան հատվածները` տես կից նկար:
Կրել քայքի համար նախատեսված հարմարավետ հագուստ, սպորտային կոշիկներ:
Եթե դուք օգտագործում եք դեղորայք , մինչ հետազոտությունը բժշկի հետ հստակեցրեք վերջիններիս կիրառումը: