ԷԽՈՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

Echocardiogram ultrasound at Primary Care Associates of Appleton

Ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է՝ ուղղված սրտի և փականային համակարգի մորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունների հետազոտմանը:

Ցուցումներ

Հետազոտությունը թույլ է տալիս գնահատել՝

  • սրտի խոռոչների ձևաբանության անոմալիաներ (ձևը, չափսերը, խոռոչներում անոմալիաների առկայությունը)
  • սրտամկանի վիճակը` պատերի հաստությունը, հյուծումը, սպիների առկայությունը, էխոկառուցվածքը
  • սրտամկանի կծկողական ֆունկցիան` գլոբալ և լոկալ, անևրիզմաների առկայությունը
  • պերիկարդի ընդհանուր վիճակը` իր բոլոր բնութագրերով, պերիակրդիալ հեղուկի, ուռուցքների և կիստաների առկայությունը
  •  փականային և ենթափականային կառույցների ձևաբանությունը, շարժունակությունը,

Այն ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում` բնածին և ձեռքբերովի փականային արատների գնահատման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության դեպքում կծկողական ֆունկցիայի գնահատման, ինչպես նաև զարկերակային գերճնշման դեպքում որոշ ցուցանիշներով սրտանոթային ռիսկի գնահատման համար։