ԳԼԽՈՒՂԵՂԻ ԴՈՒՊԼԵՔՍ( ԷՍՏՐԱԿՐԱՆԻԱԼ, ԻՆՏՐԱԿՐԱՆԻԱԼ)

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

doppler-2Դուպլեկս սկանավորումը/ դոպպլերոգրաֆիան/ անոթների հետազոտության ժամանակակից, բարձր ինֆորմատիվ մեթոդ է:

Ցուցումներ

Գլխուղեղի անոթների հետազոտությունը կատարվում է `

  • ուղեղային արյան շրջանառության սուր անբավարարության, տարած ինսուլտների դեպքում
  • երբ կա գլխապտույտ, եթե եղել է գիտակցության կորուստ
  • վերջույթների միակողմանի թմրածության զգացումների, խոսքի խանգարումների դեպքում
  • արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակի դեպքում
  • պարանոցի շրջանում պուլսացող գոյացության առկայության դեպքում
  • ստորին վերջույթների անոթների, սրտի /կորոնար/ անոթների աթերոսկլերոզի, տարած ինֆարկտի դեպքում
  • շաքարային դիաբետի դեպքում
  • խրոնիկական երիկամային անբավարարության դեպքում
  • պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավերի դեպքում /ոչ սպեցիֆիկ արտերիտը ժխտելու համար/
  • անոթային վիրահատություններից, կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո
  • պրոֆիլակտիկ նպատակով 50 անց տարիքում

Հակացուցումներ

Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:

Պատրաստություն

Նախնական պատրաստություն չի պահանջվում: