ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԳՈՒՐԳԵՆԻ

Азатутян пр. 1/24, Армения, 0037, Ереван
info@diagnost.am
+374 (10) 255928 +374 (10) 575928

Aghabekyan-Gegham

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԳՈՒՐԳԵՆԻ
Բժիշկ ռադիոլոգ — Բժշկական գիտությունների թեկնածու, հիմնադիր տնօրեն
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1962թ նոյեմբերի 26-ին Գյումրի ` նախկին Լենինական քաղաքում:

1988-90  —   ծառայել է Խորհրդային բանակում որպես գնդի բժիշկ:

1990 —  2007 —  Երևանի <<Դիագնոստիկա>> Բ/Մ որպես ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ: Այդ տարիներ ակտիվորեն մասնակցել է Հայաստանում ուլտրաձայնային այնպիսի նոր  տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպիսիք են տրանսռեկտալ սոնոգրաֆիան, վահանագեղձի, կրծքագեղձերի, թքագեղձերի սոնոգրաֆիկ մեթոդները, ուլտրաձայնային հսկողության տակ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիաները: Զուգահեռաբար մասնակցել է Հայաստանի ԱԱԻ բազայի վրա առաջին անգամ ձևավորվող Ճառագայթային ախտորոշման ամբիոնի ստեղծման աշխատանքներին:

1991 դեկտեմբեր —  1992 թ փետրվար — Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական ուժերի բժշկական ծառայության բժիշկ-Ներքին Շենի հիվանդանոց :

1997 —  Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) բժիշկ: Հայաստանում առաջին անգամ կիրառվեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդը Դիագնոստիկա Բ/Մ բազայի վրա: Որպես ռադիոլոգ մասնակցել և ներդրել է որովայնի և կոնքի խոռոչի, պարանոցի օրգանների մագնիսառեզոնանսային  տոմոգրաֆիկ հետազոտությունները:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1980-1987 — Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետ:

1987 -1988 — Ինտերնատուրա Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության Գիտական Կենտրոնում  բժիշկ ռադիոլոգի մասնագիտությամբ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

2000 —  մայիս, հունիս ամիսներին Վիենայի քաղաքային կենտրոնական հիվանդանոցում (University Clinic of Radiology in AKH, Viena) վերապատրաստում ճառագայթային ախտորոշում և ինտերվենցիոն ռադիոլոգիա մասնագիտությամբ:

2003 –դեկտեմբեր ամսին Զալցբուրգ քաղաքում դիագնոստիկ ախտորոշման Քորնելլ սեմինարի մասնակցություն:

2014- մայիս ամսին  –Թել Ավիվ քաղաքում EFSUMB միջազգային կոնգրեսի մասնակցություն:

2016 – ապրիլ ամսին մասնակցություն “ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ուլտրաձայնային ախտորոշում’’ թեմայով սեմինարին, Իտալիա, Գարգնանո:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1997 —   Բժշկական ախտորոշման Հայկական ասոցիացիայի անդամ;

2001- մինչ օրս Եվրոպական Ռադիոլոգների Կոնգրեսի  անդամ (member of ESR-European Society of Radiology).

2005-2007 — Բժշկական ախտորոշման Հայկական ասոցիացիայի նախագահ:

2016 — մինչ օրս Հայ Ռադիոլոգների  Ասոցիացիայի վարչության  անդամ:

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2006 —  Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Լավագույն Բժիշկներ մրցանակաբաշխության Նորագույն մեթոդների ներդրման նոմինացիայում ` գլխավոր մրցանակ:

2014 — Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար`Մխիթար Հերացու անվան մեդալ: